Խոշոր ու շղթայական վթար՝ Երևանում. բախվել են «Mercedes G 500»-ը, «BMW»-ն, «Toyota»-ն և «Opel»-ը, վիրավnր կա
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Sas Food Court»-ի դիմաց, բախվել են «Mercedes G 500», «BMW», «Toyota Camry» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ պարեկների ժամանումը վթարից հետո վարորդների միջև քաշքշուկ է սկսվել ու եթե պարեկները ուշանային, այն վերածվելու էր ձեռնամարտի, քանի որ վարորդները վթարի մեջ միմյանց էին մեղադրում: