Կիրանցում պատրաստվում են Փաշինյանի այցին. կարմիրբերետավորներ են ժամանել դպրոցի տարածք
- Elen Hovsepyan

- Sep 2, 2024
- 1 min read

Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի նորակառույց դպրոցում պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի այցին:
Այցին ընդառաջ դպրոցի հարակից տարածքում արդեն կարմիրբերետավորներ կան:
Նշենք, որ սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող նորակառույց դպրոցի շենքն արդեն պատրաստ է շահագործման, այժմ մաքրման աշխատանքներ են իրականացվում:
News.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի այցը նախատեսվում է ժամը 14:00-ին:




















