top of page

Մեծամոր-Զարթոնք ճանապարհին հրդեհ է բռնկվել «Hyundai Elantra»-ում․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 23, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Զարթոնք ճանապարհին ավտոմեքենա է այրվում:  

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:

 Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոխրակույտի վերածված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:  

Shamshyan.com-ի տեղեկություններով, վիրավորները «Մեծամոր» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

1/2554
bottom of page