top of page

Լիտվայի կառավարությունը 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի ՀՀ-ին

Jun 5, 2024
1 min read

Լիտվան մարդասիրական օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ ավերիչ ջրհեղեղների հետևանքների հաղթահարման համար։

Այս մասին հայտնում է Լիտվայի կառավարությունը X-ում գրառմամբ։

«Լիտվա-Հայաստան համերաշխությունը՝ գործողության մեջ։ Լիտվայի կառավարությունը հաստատել է 100,000 եվրոյի մարդասիրական օգնությունը Հայաստանին, որը տուժել է վերջին ավերիչ ջրհեղեղներից»,- ասվում է հայտարարության մեջ։  

1/3084
bottom of page