ՍՅՈՒՆԻՔԻ ՃԱՄՓԱՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՓԱԿ Է. ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
- Elen Hovsepyan
- Sep 2, 2024
- 1 min read

Քիչ առաջ «Հրապարակը» տեղեկացավ, որ դեպի Գորիս գնացող ճանապարհն ամբողջությամբ փակված է։ Բախվել են երկու բեռնատար մեքենաներ։ Տեղում աշխատում է պարեկային ծառայությունը, փորձում են մի կերպ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս բերել բեռնատարներից մեկը։ Այս պահին Գորիս գնացող ճանապարհին անհաշվելի թվով մեքենաներ են կուտակվել։

