Նիկոլ Շերզինգերը ցանկանում է փոքր-ինչ ավելի երկար «մնալ» ամռան մեջ
- 24timeam
- Sep 18, 2024
- 1 min read

Նիկոլ Շերզինգերը երբեք չի ամաչել ի ցույց դնելու իր աներևակայելի կազմվածքը։
Instagram-ի լուսանկարների շարքում երգչուհին իր բաց կանաչ բիկինիով լողափնյա ֆոտոշարքով արագացրել է սրտի տրոփյունները։

Pussycat Dolls-ի 46-ամյա նախկին աստղը հանգիստը վայելելիս բաց լողազգեստով ցուցադրել է իր բարետես կազմվածքը: Նա նշել է, որ ցանկանում է փոքր-ինչ ավելի երկար «մնալ» ամառվա մեջ:
Ավելի վաղ Նիկոլը խոստովանել էր, որ իրեն մտահոգում էր մայրության հարցը։ Նա նշել է, որ ժամանակն իր դեմ է աշխատում, բայց մայրանալը աշխատանքային պարտավորությունների ժամանակցույցի սղության պատճառով դեռևս հնարավոր չէ։

«Օ, Աստված իմ, իսկապես կցանկանայի [երեխա ունենալ]: Ես երբեք դրանից չեմ խուսափել: Շատ անհամբեր սպասում եմ այդ օրվան: Ես երեխա եմ ուզում, բայց աշխատանքը կանչում է: Ուղղակի պետք է ժամանակ գտնեմ, որ երեխա ունենամ»,- նշել է երգչուհին։
19.45.20.04.2025
17.25.20.05.2025