Ադրբեջան այցից հետո ես կկապվեմ նաև Փաշինյանի հետ... ի՞նչ հարցեր են քննարկել ՌԴ և Ադրբեջանի նախագահները
- Elen Hovsepyan

- Aug 19, 2024
- 1 min read

«Զագուլբա» նստավայրում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման պաշտոնական արարողությունը, ինչից հետո մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը։
ՌԴ-ն ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել խաղաղության պայմանագրի ստորագրման և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման համար. հանդիպման ընթացքում հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ադրբեջան այցից հետո կկապվի վարչապետ Փաշինյանի հետ և կխոսի բանակցությունների արդյունքների մասին։




















