top of page

«Պատահական չէ, որ կալանքին զուգահեռ տեղի է ունենում ՀԷՑ-ը խլելու գործընթաց»․ «Մայր Հայաստան»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 3
  • 1 min read
ree

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը․ «Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով կալանավորվել է հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանը: Աբսուրդի ժանրին պատկանող կալանքի առիթը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն պաշտպանելու նրա հայտարարությունն էր, բուն պատճառներն ավելի խորքային են և ունեն նաև աշխարհաքաղաքական, սեփականության վերաբաշխման, թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկման հետքեր: Պատահական չէ, որ կալանքին զուգահեռ ու «ազգայնացման» անվան տակ տեղի է ունենում ՀԷՑ-ը խլելու գործընթաց:


«Մայր Հայաստանը» կոչ է անում, հակառակ Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական սպառնալիքների, մասնակցել հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին Մաշտոցի պողոտային կից «Սիզընս» պուրակից մեկնարկող երթին, որն ընդդեմ անարդարության է և, մեծ հաշվով, ի աջակցություն բոլոր քաղբանտարկյալների»:

 
 
1/2548
bottom of page