top of page

«Սերժ Սարգսյանն իր սազանդարների բերանով ասում է, թե բոյկոտը չի կայացել»․ Անդրանիկ Թևանյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Feb 6
  • 1 min read

«Սերժ Սարգսյանն իր սազանդարների բերանով իշխանության թեզերն է օգտագործում, ասում է՝ բոյկոտը չի կայացել, սուտ է։ Բոյկոտը շարունակվում է, պնդում եմ՝ 60%-ի չափ թիվ կա, եթե սուտ է, թող իշխանությունները թվերը հրապարակեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Նրա խոսքով Սերժ Սարգսյանի թիմակիցների մոտ այնպիսի տպավորություն է, թե «Մայր Հայստան»-ը բոյկոտը նախաձեռնել է քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով․ «Իրենք ասում են, որ ավելի լավ է բոյկոտը չստացվի, մարդիկ ավելի թանկ վճարեն, միայն թե «Մայր Հայաստան»-ը դրանից չօգտվի։ Այդ ուժերը ոչ մի սոցիալական, հանրային պրոցեսների մեջ գոյություն չունեն, ուղղակի սազանդարների բերանով պայքարում են ժողովրդի դեմ։ Մենք դուրս ենք եկել՝ պաշտպանելու հանրության շահերը»,- ասաց Թևանյանը։

1/2076
bottom of page