Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել
Feb 22, 2025
1 min read

Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը: Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել:
Ցավակցում և վշտակցում ենք հիվանդության հետևանքով մահացած զինծառայողի ընտանիքին»,- հայտնեց նա:




















