«Մհեր Գրիգորյանի ասածը բացարձակ սուտ է». Ոսկան Սարգսյան
- Elen Hovsepyan

- Oct 21, 2024
- 1 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է․ «Ո՛չ տարածք ենք տվել, ո՛չ էլ ստացել ենք․ վերականգնվել է սահմանը»։ Կիրանցի բնակիչներին պատկանող, կադաստրից տրված վկայականներով 58 անշարժ գույք՝ հողամաս հանձնվել է Ադրբեջանին, Կառավարությունը, Տավուշի մարզպետարանը գաղտնի որոշումով, գաղտնի ընթակարգով հանձնված տարածքների դիմաց դրամական փոխհատուցում են տվել Կիրանցի բնակիչներին։ Կիրանցի 7 բնակիչ, բողոքելով ՀՀ-ին և իր ընտանիքին պատկանող հողերը Ադրբեջանին հանձնելու դեմ, մինչ հիմա հրաժարվում է դրամական փոխհատուցում ստանալուց։ Մհեր Գրիգորյանը բացարձակ սուտ է ասել, նա դրանով սպասարկում է Իլհամ Ալիևի, ոչ թե Հայաստանի շահերը»:




















