top of page

Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 15, 2024
  • 1 min read
ree

Սեպտեմբերի 15-ին Հայ առաքելական սուր եկեղեցին նշում է Խաչվերացը։ Այսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ: Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

1/2460
bottom of page