«Փոսերի հիմնական մասը ոչ թե աղից է, այլ վատ վերանորոգված դիտահորերից, խրամուղիներից». Գրիգոր Իսկանդարյան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

«Պարո՛ն Ավինյան, հայտարարեցիք, որ փոսերը առաջացել են ռեկորդային մեծ քանակի աղ օգտագործելու հետևանքով. դա ձեր անձնակա՞ն կարծիքն է, թե՞ մասնագիտական կարծիք է»,- Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարց ուղղեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը:
Քաղաքապետը պատասխանեց, որ դա մասնագիտական կարծիք է և «բացարձակ ճշմարտություն է»:
Ավագանու ընդդիմադիր անդամն արձագանքեց. «Երբ նայում ենք խորը փոսերին, զգացվում է, որ այդ փոսերի հիմքը հոսել է: Ես չեմ ժխտում, որ աղից կարող է առաջանալ փոս, բայց փոսերի հիմնական մասը ոչ թե աղից է, այլ վատ վերանորոգված դիտահորերից, խրամուղիներից, չվերանորոգված փողոցներից է։ Օրինակ Լեռ Կամսար փողոցը 2025-ին իբր ասֆալտապատել, անցել են, թողել են փոքր փոսեր, որոնք էլ հիմա դարձել են մեծ փոսեր»:
Տիգրան Ավինյանն ասաց, որ Երևան քաղաքի փողոցային ցանցն ահռելի է և «իրականում մենք փուլ առ փուլ միջին նորոգումներով ինչ-որ մի ստանդարտի բերում ենք»:




















