top of page

«Այսօրվա հանդիպմանը կարող է քննարկվել ԱՄՆ-ի՝ Իրանի ռեսուրսներին հասանելիության հարցը»․ #CNN

  • 6 hours ago
  • 1 min read

Վաշինգթոնն ու Թեհրանը կարող են քննարկել միջուկային գործարքի շրջանակներում Միացյալ Նահանգներին Իրանի էներգետիկ և հազվագյուտ հողային ռեսուրսներին հասանելիություն տրամադրելու հարցը, հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ անցյալ տարի բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են միջուկային համաձայնագրին զուգահեռ կնքվելիք հնարավոր գործարքները, այդ թվում՝ ԱՄՆ-ին Իրանի նավթի, գազի և հազվագյուտ հողային ռեսուրսների մշակման արտոնյալ հասանելիություն տրամադրելը։

«Այս հարցը, ենթադրաբար, կրկին կբարձրացվի»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ Թեհրանի և Վաշինգթոնի ներկայացուցիչներն այսօր Ժնևում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնեն։

 
 
bottom of page