top of page

Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցում. Սպասվում է ձյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 days ago
  • 1 min read

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ին՝ կեսօրից հետո, դեպի երեկո, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի լույս 14-ի գիշերը ամբողջ հանրապետությունում՝ ձյան տեսքով։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Հունվարի 13-ի երեկոյան և 14-ի գիշերը առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։

Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավոտաճանապրահներին սպասվում է մերկասառույց։

 
 
1/2594
bottom of page