Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Մոսկվայում անցկացրած խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան
Jun 11
1 min read

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում անցկացրած խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականությունների կատարումը։ Այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։
Գերատեսչության տվյալներով՝ Կոպիրկինը նաև ընդունելություն է կազմակերպում Ռուսաստանի օրվա առթիվ։
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Կոպիրկինը մեկնել էր Մոսկվա՝ խորհրդակցությունների, որոնք կապված էին Եվրոպական միության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի հետ։




















