top of page

Նիկոլ Փաշինյանն արյուն է ուզում, քաղաքացիական պատերազմ. այդպես են նրա տերերը կարգադրել. Սաթիկ Սեյրանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 9
  • 1 min read
ree

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը «Ես ընդունում եմ այս պատերազմի մարտահրավերը» վերտառությամբ հրապարակում է արել։

«Ասում էի՝ պետք է ընդունել, որ տեղի ունեցողը մեկ բառ ունի՝ պատերազմ:

Սա պատերազմ է մեր պետության, մեր ինքնության, մեր հողի, մեր եկեղեցու, մեր սրբությունների, մեր արժեքների, մեր զավակների, մեր ամենայնի դեմ, և մեր հետագա վարքը, մեր գործողությունները պետք է համապատասխանեցնել այս իրավիճակին:

Թշնամին ոչ միայն դրսում է, այլև վաղուց՝ ներսում: Հետևաբար, պետք է ճիշտ բառով ձևակերպել՝ սա պատերազմ է հայի դեմ:

Նա արյուն է ուզում, քաղաքացիական պատերազմ: Այդպես են նրա տերերը կարգադրել:

Եվ, ուրեմն, մենք ի՞նչ պետք է անենք: Պատերազմում՝ ինչպես պատերազմում»,- նշել է Սեյրանյանը։

 
 
1/2549
bottom of page