top of page

Կենսաթոշակային ֆոնդերի շահառուները հնարավորություն ունեն ընտրություն կատարել գործող ֆոնդերի միջև. Ծովինար Վարդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի գրառումը․

«Սիրելի քաղաքացիներ,

Փետրվարի 12-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ընդլայնում է ֆոնդերի ներդրումներ անելու գործիքակազմը՝ հնարավրություն ստեղծելովուղիղ ներդրումներ կատարել ՀՀ տնտեսության իրական հատվածում,դիվերսիֆիկացնել ներդրումային պորտֆելը,ապահովել ավելի բարձր եկամտաբերություն:

Կարևոր է, որ մենք՝ քաղաքացիներս, ովքեր կենսաթոշակային ֆոնդերի շահառուներ ենք, իրազեկված լինենք, որ հնարավորություն ունենք ընտրություն կատարել գործող ֆոնդերի միջև:

Կենսաթոշակային ֆոնդերը մեր ներդրումն են ապագայի համար, որով, որպես պատասխանատու ծնողներ, կթոթափենք բեռը մեր երեխաների ուսերից»:

1/2033
bottom of page