top of page

ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Կամենսկոե քաղաքին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Ռուսական զորքերը նոյեմբերի լույս 6-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում են իրականացրել Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկոե քաղաքի վրա։ Տուժել է 8 մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում կատարելով Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչության ղեկավար Վլադիսլավ Հայվանենկոյի թելեգրամյան ալիքին։

Նշվում է, որ հարձակման հետևանքով մի քանի հրդեհ է բռնկվել։ Մասամբ փլուզվել են չորսհարկանի շենքի շքամուտքերից մեկի տանիքն ու առաստաղները։ Վնասվել են մեքենաներ։ Վնասվել են ենթակառուցվածքներ և տրանսպորտային ընկերություն։ Տուժել է 8 մարդ ։

1/2453
bottom of page