top of page

«ԱՄՆ հրթիռային պաշարները բավարար են միայն ութ օրվա հնարավոր պատերազմի համար»․ Փենթագոնի նախկին խորհրդական

Jul 18, 2025
1 min read

Փենթագոնի նախկին խորհրդական և ԱՄՆ բանակի թոշակառու գնդապետ Դուգլաս ՄակԳրեգորը պնդում է, որ ԱՄՆ-ն ունի ընդամենը մոտ ութ օրվա հարձակողական և պաշտպանական հրթիռներ, և որ երկրի պաշարները սպառվել են։

X սոցիալական ցանցում կատարած իր գրառման մեջ ՄակԳրեգորը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումն այլ երկրներին։

«Շատ հուսալի աղբյուրներ ինձ հայտնել են, որ մենք ունենք մոտ ութ օրվա հարձակողական և պաշտպանական հրթիռներ.... Մենք կարող ենք ութօրյա պատերազմ մղել, այնուհետև ստիպված կլինենք օգտագործել միջուկային զենք», - գրել է Փենտագոնի նախկին խորհրդականը։

ՄակԳրեգորը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացնել հրթիռային պաշարների ցածր մակարդակի մասին։«Ես վստահ չեմ, որ Թրամփին տեղեկացրել են այս մասին։ Նա պետք է իմանա, թե իրականում որքան քիչ են մեր պաշարները», - գրել է թոշակառու գնդապետը X սոցիալական ցանցում մեկ այլ գրառման մեջ։Հուլիսի սկզբին Guardian-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն ունի Փենտագոնի բոլոր ռազմական ծրագրերի համար անհրաժեշտ Patriot հրթիռների միայն 25%-ը։

 
 
1/3084
bottom of page