top of page

Սկանդալային դրվագ ՀՊԼ-ում․ Ալաշկերտի խաղացողը ներխուժել է խաղադաշտ և տապալել Արարատի ֆուտբոլիստին

Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանի 22-րդ տուրի մեկնարկային «Ալաշկերտ» - «Արարատ» խաղում սկանդալային դրվագ է գրանցվել։ Այս մասին հայտնում է «Արմսպորտ»-ը։

Հանդիպման 12-րդ րոպեին «Ալաշկերտի» կենտրոնական պաշտպան Հայկ Մուսախանյանը ներխուժել է խաղադաշտ և թիկունքից հրել «Արարատի» սենեգալցի կիսապաշտպան Մուսա Կանտեին։

Դրվագից հետո հանդիպման գլխավոր մրցավար Արտեմ Գասպարյանը երկու խաղացողներին էլ պատժել է դեղին քարտով։

1/2033
bottom of page