««Հանրային ձայնի» Վահան Ավագյանը քվորում ապահովեց․ իշխանության հետ գործարքի է գնացել»․ Արշակ Սարգսյան

«Հանրային ձայն»-ի Վահան Ավագյանը քվորում ապահովեց, իշխանությունների հետ գործարքի է գնացել։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստից առաջ հայտնեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։Հիշեցնենք, որ Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարել՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։ «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները բոյկոտել են նիստը, չեն մասնակցելու քվերակությանը։Արշակ Սարգսյանը կոչ արեց փետրվարի 1-ից բոյկոտել։