top of page

«Կդժվարանամ ասել՝ նման բան եղել է կամ չի եղել»․ Հայկ Կոստանյան

Jun 3, 2025
1 min read

«Ինչպե՞ս կմեկնաբանեք բլոգեր Արթուր Չախոյանի հրապարակումը, որտեղ պնդում է, որ մանկապարտեզների մրցույթներից մեկում մի ընկերություն է շահել, բայց քաղաքապետարանից կանչել են, ճնշել՝ պարտադրելով հրաժարվել՝ հօգուտ «Լիլիանարմ»-ի»,- ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանին։ Կոստանյանը պատասխանեց․ «Տեսել եմ այդ ռեպորտաժը, բայց այն մարդիկ, որոնց մեղադրանք է ներկայացվում, քաղաքապետարանի նախկին աշխատակիցներ են։ Կդժվարանամ այդ մասով որևէ ինֆորմացիա տալ՝ ասել նման բան եղել է կամ չի եղել։ Կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները պետք է դրանով զբաղվեն, գնան այդ հայտարարության հետևից»։

 
 
1/3084
bottom of page