Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով հետախուզվող 30-ամյա կնոջը հայտնաբերել են Երևանի Օրբելի եղբայրների փողոցում
- Elen Hovsepyan

- Jun 5
- 1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․
«Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, հետախուզվողի թաքնվելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 3-ին` ժամը 08։30-ին, Երևանի Օրբելի եղբայրների փողոցի մի բնակարանում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա կնոջ:
Հունիսի 2-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին»։




















