top of page

Դանակաhարություն Երեւանում․ 17-ից 18 տարեկան երիտասարդներ են հիվանդանոց տեղափոխվել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 18, 2024
  • 1 min read

Դեկտեմբերի 16-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն տարբեր հիվանդանոցներից հաղորդումներ են ստացվել. կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 17-ից 18 տարեկան երեք երիտասարդ: Քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են Կոմիտասի պողոտայում:

Հետագա միջոցառումները շարունակվել են Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ համատեղ: Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի հասցեներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքները դանակի նմանվող առարկայով պատճառել է 17-ամյա երիտասարդը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արաբկիրի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:


Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:

1/2173
bottom of page