top of page

«Ահազանգ. բանկային քարտերից ավտոբուսի ուղեվարձի գումար է գանձվել». Աննա Ավետիսյան

Feb 3, 2025
1 min read

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն որերորդ ահազանգն եմ ստանում, որ մարդկանց բանկային քարտերից ավտոբուսի ուղեվարձի գումար է գանձվել, այն դեպքում, որ նրանք ոչ մի կտրոն չեն գնել և տրանսպորտից առհասարակ չեն օգտվել մոտ օրերին։


Սա էլ նոր ձև է թալանելո՞ւ, թե՞ այս ձևով եք ուզում կոմպենսացնել ուղեվորափոխադրման հաշվետվության այն թվերը, որոնք բոյկոտի արդյունքում ցածր են լինելու։


Ո՞վ է այս ամենի պատասխանատուն»:

 
 
1/3084
bottom of page