Տարվա սկզբից ի վեր Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացել է 68 հետիոտն
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը Հայաստանում գրանցվել է հետիոտների մասնակցությամբ 894 ճանապարհատրանսպորտային պատահար։ Այս մասին հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը՝ NEWS.am-ի թղթակցի հարցմանը ի պատասխան։ Արդյունքում զոհվել է 68 և վիրավորվել 892 մարդ։
2022 թվականին գրանցվել է 1153 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 94 մարդ, վիրավորվել՝ 1124-ը։ 2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել՝ 1196 պատահար, 108 մահ և 1157 վիրավոր։
Այնուհետև, ըստ վիճակագրության, նման պատահարների թիվը նվազել է. 2024 թվականին՝ 1079 պատահար, 107 մահ և 1065 վիրավոր։
Ներքին գործերի նախարարությունը նաև հայտնել է, որ վթարների վայրի վերաբերյալ վիճակագրություն՝ անկախ նրանից, թե հետիոտնը գտնվել է հետիոտնային անցման վրա, թե փողոցը հատել է արգելված տարածքում, չի վարվում։




















