top of page

Ափնա-Հարթավան գյուղերի ճանապարհին բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel Zafira»-ն. կա 6 տուժած

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 59 կմ հատվածում՝ Ափնա գյուղից դեպի Հարթավան գյուղ տանող ճանապարհին, բախվել են «Nissan X-Trail» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։



Վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու Ապարանի և Ծաղկահովիտի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են մի մասը «Ապարան», մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ։



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։



Բախման հետևանքով ավտոմեքենանները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

bottom of page