top of page

Նիկոլ Փաշինյանի վախը հաղթեց իր կեղծիքին. սա իր պարտությունն է. Մետաքսե Հակոբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 28, 2024
  • 1 min read
ree

Այս տարիների ընթացքում մեզ մոտ շատ բան է փոխվել՝ նույնիսկ տոների նկատմամբ մեր զգացողությունները, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում վերաիմաստավորել ենք մեր տոները.«Եթե մինչ այդ կար ուղղակի հպարտության զգացում, միշտ գլուխը բարձր քայլելու ցանկություն, հիմա այնպես չէ, որ գլուխներս ցածր ենք ման գալիս, բայց արդեն իմաստավորել ենք այդ ամենը: Այսօր շատերս արդեն  գիտենք, թե ինչու ենք մենք հայտնվել այս իրավիճակում: Այստեղ հավաքված մարդիկ կարևորելով օրվա խորհուրդը, ուզում են ցույց տալ, որ պատրաստ են  փոխել այս իրականությունը»:

Պատգամավորն ավելացրեց, որ մենք հայտնվել ենք այս իրականությունում, քանի որ այս իշխանությունները մոդայիկ դարձրեցին օտարը, որը մերը չէր. «Հիմա ինչ տեղի է ունենում՝ արթնություն է: Մենք այս օրով վերադառնում ենք մեր արմատներին»:

Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատ չգնալը և Բագրատ Սրբազանին չհանդիպելը, ըստ Մետաքսե Հակոբյանի, պարզ ցուցադրությունն է, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չի. «Եթե ինքը մի քանի հազար մարդուց վախենում է, նշանակում է, որ վախը հաղթեց իր կեղծիքին, մանիպուլյացիաներին»:

1/2453
bottom of page