Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում
Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ և ակնկալում է, որ երկրների միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշնակցային հունով։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանելու մասին հարցին
Պեսկովը նշել է, որ Հայաստանը, հավանաբար, նույնպես հետաքրքրված է դրանով։
«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր առաջնահերթությունները։ Մեր առաջնահերթությունները լավ հասկանալի են, մենք հետևողականորեն պաշտպանում ենք դրանք, և այդ առաջնահերթություններն անվտանգության, հավաքական անվտանգության ոլորտում մեզ հետ կիսում են անդամ երկրները (ՀԱՊԿ)», - Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Comments