top of page

Վստահ եմ՝ մեր առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն խորանալ գալիք տարիներին. Միրզոյան

Jul 14, 2024
1 min read

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել «X»-ի միկրոբլոգում՝ շնորհավորանքներ հղելով Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ: 

«Ջերմ շնորհավորանքներս Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ:

Վստահ եմ, որ մեր առանձնահատուկ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և պատմական բարեկամության վրա, ինչպես նաև ամրապնդվել են գործնական քայլերով, կշարունակեն խորանալ գալիք տարիներին»,- ասված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ։

1/3084
bottom of page