Շենգավիթի թաղապետը հրաժարական տվեց
- Elen Hovsepyan

- Oct 6
- 1 min read

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Մինասյանը հրաժարական է տվել։ Այդ մասին նա անձամբ է հայտնել՝ սոցցանցի իր էջի միջոցով․
«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հոկտեմբերի 10-ից դադարեցնելու եմ իմ աշխատանքային գործունեությունը»:
Նշենք, որ Մինասյանը թաղապետի պաշտոնում նշանակվել էր ամիսներ առաջ՝ հունիսին՝ Ռազմիկ Մկրտչյանի հրաժարականից հետո։ Մկրտչյանը այժմ տնային կալանք է կրում, ըստ մամուլի տեղեկությունների՝ թաղապետարանի աշխատակիցներից մեկին ծեծելու համար։




















