top of page

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է իր հետ հեծանիվ վարել. չորս պայման է առաջ քաշել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 5, 2024
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է իր հետ հեծանիվ վարել։ Նա դրա համար չորս պայման է առաջ քաշել։

«Չեմ ասի, թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ժամը 7-ին պետք է վերադարձած լինենք, որովհետեւ սկսվում է աշխատանքային օրը:

Եթե ուզում եք միանալ՝ nikolpashinyan@gmail.com էլ. հասցեով գրեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը եւ Ձեր լուսանկարը հեծանիվի հետ»,- գրել էՓաշինյանը։

1/2212
bottom of page