top of page

56-ամյա Թոնի Բրեքսթոնը մեկնաբանել է իր՝ վիրուսային դարձած կիսամերկ լուսանկարը. «Գեղեցկությունը ծերանալն ընդունելու մեջ է»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 3, 2024
  • 1 min read
ree

56-ամյա Թոնի Բրեքսթոնը մեկնաբանել է Instagram-ում հրապարակած եւ վիրուսային դարձած իր կիսամերկ լուսանկարը։

Վերջերս երգչուհին համարձակ հանդերձանքով ներկայացել էր նաեւ Լոս Անջելեսում կայացած «Վատ տղաներ. փախիր կամ մեռնիր» ֆիլմի պրեմիերային։ Նա կրում էր խորը բացվածքով բաճկոն, որի տակից ոչինչ չէր հագել։

ree

Կարմիր գորգի վրա նա պատմել է, թե ինչու է սիրում Instagram-ում սեքսուալ լուսանկարներ հրապարակել եւ բացատրել, թե ինչու է կիսամերկ կադրը տեղադրել։

ree

Լուսանկարում նա կեցվածք է ընդունել հայելու առաջ՝ կրելով միայն սեւ ժանյակավոր ներքնազգեստ՝ ձեռքերով ծածկելով կուրծքը։

ree

«Գրեմմի»-ի յոթակի դափնեկիրն ասել է, որ ցանկանում է մարդկանց ցույց տալ ծերությունը ընդունելու գեղեցկությունը: «Ես ուզում էի, որ մարդիկ իմանային, որ 50 տարեկանում դու դեռ սեքսուալ ես, եւ դա նորմալ է, մի վախեցեք ծերանալուց»,-հավելել է երգչուհին: «Ես նման բան զգացի, երբ դարձա 50 տարեկան, իսկ հիմա ինձ լավ եմ զգում»,-ասել է նա:

bottom of page