top of page

«Լիվերպուլ»-ը մտադիր է կլորիկ գումար վճարել «Ռեալ»-ի կիսապաշտպանի համար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 3, 2024
  • 1 min read
ree

«Լիվերպուլ»-ը ցանկանում է ուժեղացնել կազմը առաջիկա ձմռանը, որպեսզի մեծացնի չեմպիոնությունը նվաճելու իր հնարավորությունները: Այս համատեքստում մերսիսայդցիները հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալ»-ի հենակետային կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը՝ TEAMtalk-ին հղումով։ 



Աղբյուրի համաձայն՝ արքայական ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստին գնահատում է 100 միլիոն ֆունտ (119 միլիոն եվրո): Սակայն մերսիսայդցիները պատրաստ են լուրջ գումար վճարել կազմի նպատակային ուժեղացման համար։



Այս մրցաշրջանում Չուամենին բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն եվրո:

1/2453
bottom of page