Այս նախադասություն ասողը կամ տկարամիտ պետք է լինի, կամ միլիարդներ պահելու խնդիր ունի․ քաղաքագետը՝ Քոչարյանի մասին
- Elen Hovsepyan
- Feb 17
- 1 min read

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե ՀՀ֊ն միայնակ է թողել ՌԴ֊ին....։
Քաղաքագետը, մասնավորապես ասվում է․
Այս նախադասություն ասողը կամ տկարամիտ պետք է լինի, կամ միլիարդներ պահելու խնդիր ունի։ Սակայն մեղավորը նա չէ, այլ իրենց հետ թատրոն խաղացող և ժողովրդին տրված խոստումները չիրականացնող իշխանությունները։ Մոտենում է այն օրը, երբ ԱՄՆ֊ ն կհրապարակի տեղեկատվություն ձեր ողջ ունեցվածքի և դրա ծագման մասին, թե ինչպես եք գողացել բանակից, հասարակ քաղաքացուց, ինչպես և ինչ մութ սխեմաներով եք կատարել գույք֊պարտքի դիմաց գործարքը և ինչով է դա կապված ՌԴ֊ի հանդեպ ձեր սիրո հետ։ Ցուցակում են նաև հոդվածներ գրող օլիգարխներ, ովքեր ԱՄՆ քաղաքացիություն ունեն` մտածում են հնարավոր է ինչ ֊ինչ դեպքերում ապաստան ունենան, բայց դա չի հրապարակվում։ Միշտ չի այդքան հարմար լինելու ամեն ինչ ձեզ համար։
Ի դեպ, որքան ընտրությունները մոտենան, այս հաճելի մարդիկ հաճախ կխոսեն։ Սև֊սպիտակի ներկայացումն է, որը ճակատագրական է լինելու Հայաստանի համար։