top of page

Բավարարելով թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները՝ կնքել «խաղաղություն». Շարմազանով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 27, 2024
  • 1 min read
ree

ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է.

«Սրանք լրիվ ցիրկ են։

Նիկոլի ԱԳՆ-ն ոչ ավել, ոչ պակաս հայտարարոււմ  է. «Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացել Թուրքիայի հետ համատեղ սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»։

Հարց։ Իսկ ո՞վ է փակել հայ-թուրքական սահմանը։

Պատասխան: Հայ-թուրքական սահմանը 1993-ին փակել է Թուրքիան։

Տրամաբանությունը հուշում է, որ ո՞վ փակել է, նա էլ պետք է բացի միջպետական սահմանը։Իսկ ի՞նչ է ասում Թուրքիան այս կապակցությամբ։Թուրքիան խորհուրդ է տալիս ՀՀ իշխանություններին լսել Ադրբեջանին  ու կատարել նրա պայմանները։

Միայն Ադրբեջանի պայմանները բավարարելուց հետո Թուրքիան կհաստատի ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ։ Այդ հարաբերությունները կլինեն ոչ թե դիվանագիտական հավասար հարաբերություններ, այլ՝ տեր ու ծառայի հարաբերություններ։

Սա է նիկոլիստների բերած «խաղաղությունը»։ Բավարարելով թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները՝ կնքել «խաղաղություն»։

Եթե դա խաղաղություն է, ուրեմն Ադրբերանն  էլ ժողովրդավարության օրրան է։

Ի՞նչ ասեմ էլ սրանց…

Կեղտը «դայաղ են  անում» ժողովրդին ու ասում են ՝«կերեք շոկոլադ է»»։

1/2465
bottom of page