top of page

Սևանում ափից նավակով հեռացած քաղաքացիները չեն կարողացել վերադառնալ

Aug 29, 2025
1 min read

Օգոստոսի 29-ին, ժամը 17։45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Ջրափրկարարներն ափից մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել երեք քաղաքացու և ռետինե թիանավակը։

 
 
1/3084
bottom of page