top of page

Դեբեդ գետն անցած գիշեր քշել տարել է Քարկոփի նոր կամուրջը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 11, 2024
  • 1 min read


Քարկոփը դարձյալ մեկուսացման մեջ է հայտնվել։ Նորից վարարած Դեբեդ գետը քշել տարել է Քարկոփի նոր տեղադրված ժամանակավոր կամուրջը՝ նախատեսված հետիոտնի համար։

Կամուրջը գետից մոտ 1-1․5 մետր բարձր էր, գետն այդքան բարձրացել ու քշել է այն։ Կամրջի վրայով էր անցնում նաև Քարկոփի ջրատարը, որը մայիսի 26-ի ջրհեղեղից հետո էր անցկացվել, այժմ այդ ջրատարն էլ չկա, Քարկոփը դարձյալ ջրազրկված է։ Նկատենք, որ Քարկոփում դեռևս ապրելու պայմաններ չկան։ Այն ամենաշատ տուժած բնակավայրերից է, որը շուրջ 1-1,5 մետր ծածկվել էր ջրով։

«Երեք օր կրկին անձրևներ են տեղացել, Դեբեդն անցած գիշեր նորից քշել տարել է Քարկոփ գյուղի հետիոտնային կամուրջը, որն օրերս ճոպաններով կապվել էր՝ Քարկոփ համայնքը արտաքին աշխարհի հետ կապելու համար։ Գետը կրկին վարարել էր, բայց մարդու վնաս չի տվել» , - «Փաստինֆո»-ին ասել է Ախթալայի համայնքապետ Սևակ Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ այս պահին աշխատանքներ են արվում՝ գետի երկու ափերը միմյանց հետ կապելու համար։

Ախթալայի համայնքապետն ասաց, որ ինտենսիվ աշխատանքներ են արվում երկաթգծի վերականգնման համար։

bottom of page