Սա շոու է, որ կեղծ մեղադրանքներով պայքարող մարդկանց լցնեն բանտերը. Պատգամավոր
- Elen Hovsepyan
- 8 hours ago
- 1 min read

Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք. լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «ահաբերկչություն նախապատրաստելու» իշխանությունների մեղադրանքներին։
Նա նկատեց, որ հրապարկված ձայնագրությունների մեջ կարող է լինել յուրաքանչյուրի անունը․ «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես Սրբազան պայքարի ակտիվ աջակիցներից ու մասնակիցներից եմ եղել, և, վստահարաբար, կարող եմ պնդել, որ Արթուր Սարգսյանը, Բագրատ Սրբազանը և յուրաքանչյուրը, ով կալանավորված է, օրենքից դուրս որևէ քայլ չի արել, որևէ անօրինական քայլ նախապատրաստված չի եղել։ Սա շոու է, կազմակեպել են, որ դիմադրության օջախները, պայքարող մարդկանց կեղծ մեղադրանքներով լցնեն բանտերը»։
Հարցին, թե հաշվի առնելով որ նրա անունը ևս նշվում է ձայնագրություններում, հնարավո՞ր է նաև նրա հետևից գնան՝ Սաղաթելյանն արձագանքեց. «Բարով գան, մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք»։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Բագրատ Սրբազանի կեցավայրում բազմաթիվ անգամներ եղել է։ «Խոսել ենք, քննարկել ենք և որևիցե անգամ ահաբեկչության կամ այն, ինչի մասին խոսում են, չի եղել, մանիպուլյացիա է, որպեսզի իրենց ապօրինի քայլերին տան օրինական հիմք։ Փորձում են մարդկանց ներկայացնել՝ իբր կանխել են ահաբեկչություն։ Կտեսնեք՝ նույնիսկ դատարան այդ հոդվածը չի հասնելու, որովհետև դրա համար որևէ հիմք, ապացույց չկա, և չի էլ կարող լինել»,-ասաց նա։