top of page

«Ո՞նց կարող է «Սլավոնական»-ը չարձագանքի այս խայտառակ երևույթին»․ Վազգեն Սաղաթելյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 6
  • 1 min read
ree

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իմ հարազատ ԲՈՒՀ-ի՝ Սլավոնականի, ազգությամբ հայ մի դասախոսի չեն թողել մուտք գործել Հայաստան, երբ նա վերադառնում էր ինչ-որ կոնֆերանսից: Անձամբ չեմ ճանաչում իրեն, բայց կարդացի, որ մարդը 16 տարի ապրում ու աշխատում ա Հայստանում: Օրվա իշխանություններին հաճախ դեմ է արտահայտվում որքան հասկացա, ինչն էլ պատճառ է հանդիսացել արգելելու իր վերադարձը (քաղաքացիությունը՝ Ռուսաստանի է): Իշխանությունների վրա չեմ զարմանում, գիտենք, որ սրիկաներ են, բայց այ ո՞նց կարա համալսարանը մի բառ անգամ չգրի այս խայտառակ երևույթի մասին: Ռեկտորը չասի ոչ մի խոսք, նախկին ռեկտորը չարտահայտվի սրա մասին։ Առհասարակ, ենթադրվում է, որ Սլավոնական համալսարանը, որը մեծամասամբ ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից, պետք է կրթականից զատ, հանդիսանա ռուսական աշխարհի կղզյակը Հայաստանում: Նիկոլը տարիներ շարունակ լացացնում ա ամեն ռուսականի մաման էս երկրում ու մենք լսել ենք 0 արձագանք տվյալ հաստատության կողմից: Կոնֆորմիզմի չլսված մասշտաբ: Երևի չեն ուզում շրջանավարտներից մեկի՝ Ավինյան Տիգրանի հետ հարաբերություններ փչացնեն: Երևի տարբեր հարցերում օժանդակում ա ԲՈւՀ-ին, երևի սկզբունքներ չկան, կա միայն սեփական պաշտոնը պահելու ու օրվա իշխանություններին հաճոյանալու նպատակ:Ցավում եմ իմ Սլավոնականի համար»:

 
 
bottom of page