top of page

Սևանա լճում և հարակից անտառներում որոնում են կորած ամուսիններին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 20
  • 1 min read
ree

Երեկ՝ հուլիսի 19-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի՝ կին և տղամարդ, ժամը 15։40-ի սահմաններում Ծափաթաղ գյուղին հարակից Սևանի լճի ափից ռետինե փչովի նավակով նավարկել են դեպի լճի խորքը ու մի քանի ժամ է չեն վերադարձել։


Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնվող քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 60-ամյա Էմիլ Ա․-ն և 60-ամյա Արև Ա․-ն, ովքեր ամուսիններ են։Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

 
 
bottom of page