««Ստապետությունը» սկսել է յուղ վառել»․ Ռոբերտ Քոչարյան
Feb 17, 2025
1 min read

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսի մեկնարկին հայտնեց պատճառները, թե ինչու երկար ժամանակ ասուլիսով հանդես չէր գալիս․ «Առաջինը՝ կարծիք կար, որ իմ ակտիվությունը խանգարում էր քաղաքական դաշտում ուրիշներին կայանալ։ Համաձայն չէի, բայց որոշեցի հնարավորություն տալ նրանց կայանալ։ Ես չէի խոսում, բայց իմ մասին խոսում էին և հիմնականում նրանք, ովքեր ուզում էին, որ ես չխոսեմ։ Երկրորդ պատճառն այն էր, որ մտածեցի միգուցե ճիշտ է վարչապետին թողնել մենակ իր ընտրազանգվածի հետ, որ ինքը բացատրի 600 հազար վարչապետներին, թե ինչո՞ւ է իրենց կյանքը վատանում։ Կարծում եմ՝ սա ինչ որ տեղ աշխատեց, «ստապետությունը» սկսել է յուղ վառել»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ աշխարհաքաղաքական զարգացումներն են պատճառը, որ նա որոշել է հիմա ասուլիս տալ։




















