top of page

Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 20, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի կա:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:



Ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի և տեղում պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Արտավազդ Մ.-ն է:



Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:



Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ 1-ին բաժնի պետի և օրվա պատասխանատու, հերթապահ քննիչի գլխավորությամբ:



Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է:  



Քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:



Փրկարարները մեծ դժվարությամբ դժվարանցանելի վայրից դին պատգարակով մոտեցրել են դիատարին:

1/2451
bottom of page