top of page

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԽ գլխավոր քարտուղարը հրաժարվել են ելույթ ունենալ խաղաղության գագաթնաժողովի լիագումար նիստում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 16, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժարվել է ելույթ ունենալ Գլոբալ խաղաղության գագաթնաժողովի երկրորդ լիագումար նիստում, որն անցկացվել է Շվեյցարիայում, հայտնում է UNN-ը։

Ուկրաինական լրատվամիջոցի հաղորդմամբ, ելույթից հրաժարվել է նաև ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:

Ինչպես նշում է UNN-ը, հանդիպման ժամանակ մոդերատորը հրավիրել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին ելույթ ունենալու, սակայն նա հրաժարվել է։

«Ո՞չ։ Դուք չե՞ք ցանկանում։ Ուրեմն, անցնենք առաջ»,- ասել է վարողը: Դրանից հետո մոդերատորը պատրաստվում էր խոսքը տալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, սակայն նա նույնպես հրաժարվեց»,-գրել է լրատվամիջոցը։

bottom of page