top of page

«Հրապարակ». ՔՊ-ին աշխատանքային խումբ ձեւավորելու առաջարկ կարվի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 15, 2024
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը մտադիր է հանդես գալ ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբ ձեւավորելու առաջարկով՝ երեկ մեզ հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Հոկտեմբերի 16-ին՝ վաղը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն աշխատանքային քննարկում է հրավիրել՝ ԸՕ-ի եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծի շուրջ, եւ հենց այդ քննարկմանն էլ Մինասյանը ներկայացնելու է առաջարկը՝ ակնկալելով, որ այդկերպ հանգամանալից կքննարկեն փոփոխություններն ու դրանց անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ իշխանությունն ընտրություններից առաջ Ընտրական օրենսգիրքը փոխելու նախագիծ է ներկայացրել, որոնցով փորձելու է օրենսդրությունն էլ ավելի հարմարեցնել իշխող ուժին եւ ապահովագրել իր վերարտադրությունը։ Մինասյանն ասել է, որ ընդդիմությունն այժմ ուսումնասիրում է նախագիծը, առաջիկայում կարծիք կհայտնեն այդ մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2088
bottom of page