top of page

«Կամ քաղաքապետը պետք է հրահանգի, որ կանաչ ծառ չհատվի, կամ այս սպանդը նրա ցանկությունն է»․ Էդուարդ Հայրումյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարանը Սայաթ Նովա 37 բակն է «բարեկարգում», դե իհարկե, էլ ի՞նչ բարեկարգում՝ առանց ծառերի մորթի։ Սկզբից կտրել և արմատախիլ են արել մի հիանալի թթենի ծառ, իսկ օրերս նաև կտրեցին երիտասարդ-առողջ թեղի ծառը:


Տիգրան Ավինյան, իմ պատկերացումը հետևյալն է, կամ քաղաքապետը պետք է հստակ հրահանգի, որ Երևանում պետք է բացառել որևէ կանաչ ծառի հատումը, կամ բոլորը պետք է իմանան, որ համատարած ծառերի սպանդը քաղաքապետի ցանկությունն է։


Իսկ այս օրերին նաև շարունակվում է ծառերի խորը և անգրագետ էտը, որը մեծամասամբ դեպքերում ծառին դատապարտում է «Տ-ձևացման» և վաղաժամ չորացման»։


bottom of page