«Փորձում էին թուրքական կուսակցություն բացել Երևանում». Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
- Elen Hovsepyan

- May 19, 2024
- 1 min read

Հասարակական գործիչ Մարինա Խաչատրյանն անդրադարձել է բլոգեր Արթուր Չախոյանի ձերբակալությանը, ով փորձում էրխափանել, Խաչատրյանի ասած, թուրքական կուսակցության բացման համագումարը։ «Երևանում նախատեսվում էր բացել թուրքական կուսակցություն, որի հետևում կանգնած է Թուրքիայում բնակվող Նատալիա Ալեքսանյան ներկայացող անձնավորություն, ով իրականում առևտրական Տաթևիկն է։ Սույն տիկինը ինտերնետային տիրույթում ակտիվ քարոզով փորձել է ՀՀ-ում բացել թուրքական կուսակցություն, որի ղեկավար կազմի մեջ է մտնում նախկինում ԼՀԿ անդամ, այնուհետ Մհեր Արմենիայի կուսակցության անդամ Ռոման Նազարյանը։ Կուսակցությանը գեղեցիկ անուն են տվել՝ ՀՀ պետականակենտրոն կուսակցություն»,- ասել է Խաչատրյանը։




















