top of page

«Շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու»․ Սոֆյա Հովսեփյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 hours ago
  • 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընկերներ, մի զարմացեք Մերձավանում տեղի ունեցածից, շուտով բոլոր դպրոցներն են էս վիճակում հայտնվելու:


Այն ինչ տեղի է ունենում դպրոցներում, սա ամբողջությամբ ԿԳՄՍՆ պատասխանատվության տակ է ու իրենք տարիներով քայքայում են դպրոցական մթնոլորտը` էս արդյունքին հասնելու համար:


Ուսուցիչները գերլարված, աշակերտների հիմնական մասը սանձարձակ, տնօրենները օդից հայտնված` սրա նրա ծանոթ բարեկամ, 300-ից ավել դպրոցներ առանց հիմնական տնօրենի` հյուրի կարգավիճակում (ԺՊ):


Աշակերտը հեռախոսը ձեռքին` ամեն վայրկյան շանտաժի պատրաստ, ուսուցիչը չգիտի ո՞նց հասցնի, որ նաև ապրի (մարդ է) , բացի վարչարարությունից նաև տուն հասնի ու իր երեխաներին էլ ժամանակ տա ու էսպե՜ս շղթայական ռեակցիայով ստանում ենք պատկեր...


Չեմ բացառում, որ ուսուցիչը իր մեեեծ մեղքի բաժինն ունի էս ամեն ինչում` չզանազանելով իր անձնական խնդիրները աշխատանքային խնդիրներից. տունը դպրոց է սարքել, դպրոցը` տուն․․․Լինում է այդպես, բայց...


Մի պահ պատկերացրեք է, էս տղաները վաղը ծառայելու են և ինչ է լինելու բանակի վիճակը․․․»։

1/2116
bottom of page