top of page

«Ավտոբուսի վարորդը ճանապարհի կեսին իջեցրել է ուղևորներին․ երեխաս որ հեռախոս չունենար, ո՞նց էինք տակից դուրս գալու»․ Էրիկ Անթառանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր 10 տարեկան տղաս դուրս է եկել Դպրոցից և իր սովորական երթուղով փորձել է ավտոբուսով հասնել պարապմունքի՝ Կոմիտասի պողոտա։ Նստել է 97 համարի ավտոբուսը, որը Տիգրան մեծ պողոտայում, «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ գտնվող կանգառ հասնելուց հետո հայտարարել է, որ այլևս չի գնալու, ու իջեցրել է բոլոր ուղևորներին։ Երեխան խնդրել է գոնե բացատրել, թե ինչ այլ տրանսպորտով կարելի է հասնել Կոմիտաս՝ պարապմունքի, վարորդը չի պատասխանել, միայն ասել է, որ այլևս չի քշելու։


Ես երեխային հեռախոսով ուղղորդելով ու գեոլոկացիային հետևելով՝ մետրոյով ու այլ տրանսպորտով տեղ հասցրի։ Հարցը դա չէ, բայց, Երևանի քաղաքապետարան, ասենք թե վճարած գումարը հեչ, բա երեխան որ հեռախոս չունենար, ո՞նց էինք տակից դուրս գալու»։

 
 
1/2613
bottom of page